Խնդիրներ` Ունիվերսիադայից առաջ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | June 8, 2011 12:27
Օգոստոսի 12-ին Չինաստանի Շենցզեն քաղաքում մեկնարկելիք Համաշխարհային ուսանողական խաղերին` Ունիվերսիադային, մասնակցելու հետ կապված Հայաստանի ներկայացուցիչները խնդիրներ ունեն: Բանն այն է, որ այդ նպատակով ֆինանսներ վաղուց են առանձնացվել, իսկ դրանից հետո մի քանի անգամ թանկախել են ինքնաթիռի տոմսերը: Պատճառը համաշխարհային ֆինանսական ճգնաժամն է, վառելանյութի գների բարձրացումը: Ինչևէ, նախատեսվում է, որ Հայաստանի 20 ուսանող մարզիկներ՝ 5 ծանրամարտիկ, 4 շախմատիստ, 3-ական թեքվոնդիստ, ձյուդոյիստ, սեղանի թենիսիստ, երկու 2 թենիսիստ, կմասնակցեն խաղերին: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը հայտնեց, որ ընտրվել են այն մարզաձեւերը, որոնք տարածում ունեն մեր երկրում և Հայաստանի ուսանող մարզիկները հաջող մրցելույթների ունենալու հույսեր են ներշնչում:






Facebook
Tweet This
Email This Post
