Կարկտահարություն Շիրակի մարզում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 8, 2011 12:17

Հունիսի 6-ին ժ.19.00-ի սահմաններում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Շիրակի  մար­զի Կրաշեն գյուղի ցանքատարածքները, իսկ հունիսի 7-ին ստացած տեղեկատվության համաձայն ժամը 19.00-ից 19.40-ի սահմաններում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի Թալին քաղաքի և Գետափ, Թլիկ, Հակո, Թաթուլ, Կաթնաղբյուր, Դավթաշեն, Վերին Սասնաշեն, Վերին Բազմա­բերդ, Իրինդ, Արտենի, Մեծաձոր, Օթևան, Դիան գյուղերի պտղատու այգիները և ցանքատարածքները:

Վնասի չափերը ճշտելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով:

Տարածքները «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:

 

Դիտվել է 907 անգամ:
Print Friendly

Leave a Reply