«Երկիր». Զոմբիների երկխոսությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 8, 2011 12:21

Օրաթերթն իր խմբագրականում գրում է. «Մինչեւ երկխոսության՝ իրենց առաջարկված ձեւաչափից ու օրակարգից հրաժարվելը, իշխանության ներկայացուցիչները համատարած այնպիսի ոգեւորությամբ ու ցնծությամբ էին ողջունում ընդդիմության «կառուցողական» տրամադրվածությունը, կարծես միայն դրան էին սպասել։ Սա գազոնային համահարթեցված մտածողության այն արգասիքն էր, որն առհասարակ բնորոշ է թե′ իշխանությանը եւ թե′ «արմատական» ընդդիմությանը։ Երբ Տեր-Պետրոսյանը, անգամ իր թիմին շփոթության մեջ գցելով, փոխում էր ՀԱԿ–ի մարտավարությունը, այդ թիմը նույն մոլեռանդությամբ կրծքով պաշտպանում էր ղեկավարի՝ միմյանց հակադրող ցանկացած դիրքորոշում։

Մեկնարկած երկխոսությունը փառաբանող իշխանության ներկայացուցիչներից ոչ մեկը, թերեւս, մինչեւ համապատասխան կենտրոնից «լուսավորվելը», նույնիսկ փորձ չէր անում գլխին զոռ տալ ու հասկանալ, թե ինչ կարող է թաքնված լինել երկխոսություն կոչվող՝ իրենց արված կապիտուլյացիայի առաջարկի տակ, եւ եթե ոչ հակադրվել, ապա գոնե վերապահումներ հայտնել դրանց վերաբերյալ։ Համատարած «ադաբրյամսի» այս մթնոլորտում նրանք ամեն ինչ շարունակում են պայմանավորել մի դեպքում նախագահի, մյուս դեպքում՝ ՀԱԿ առաջնորդի որոշումներով՝ դրանով իսկ նրանց դարձնելով ամեն ինչի իրական պատասխանատուն եւ թիրախը։ Կարծես նրանցից բացի՝ երկխոսության այս միջավայրում ոչ ոք ինքնուրույն մտածելու ունակություն չունի։ Սա ոչ թե զանգվածների, այլ զոմբիների կեցվածք է»։

 

NEWS.am

 

Դիտվել է 1089 անգամ:
Print Friendly

Leave a Reply