Թուրքիայում ավտովթարի հետեւանքով 10 ուղեւոր ողջ-ողջ այրվել է ավտոբուսի մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 8, 2011 12:13

Թուրքիայում Ստամբուլից Տրապիզոնի Օֆի շրջան ընթացքող ավտոբուսը վթարի է ենթարկվել, որից հետո հրդեհ է բռնկվել:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Ստամբուլից դուրս եկած ուղեւորատար ավտոբուսը հունիսի 8-ի առավոտյան ժամը 7:00-ի սահմաններում Գիրեսուն նահանգի Գյորելի շրջանում հարվածել է ճանապարհին տեղադրված ցուցանակներից մեկին: Հարվածի հետեւանքով ավտոբուսի վառելիքի բաքը բռնկվել է: Հանկարծակի սկսված հրդեհի հետեւանքով նախնական տեղեկություններով, այրվելով մահացել է 10 ուղեւոր, կան բազմաթիվ վնասվածքներ ստացածներ:

Ականատեսները պնդում են, որ ավտոբուսի վարորդն ընթացքի ժամանակ քնել է, ինչի հետեւանքով տեղի է ունեցել վթարը:

 

NEWS.am

 

Դիտվել է 647 անգամ:
Print Friendly

Leave a Reply