Նակամուրային հաղթել չհաջողվեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 8, 2011 12:11

Գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը Ինտերնետային շախմատային ակումբի (ICC) կազմակերպած կայծակնային խոշոր մրցաշարում հասավ մինչև եզրափակիչ մրցախաղ, որտեղ 3:3 հաշվով ավարտեց պայքարը ամերիկացի ճանաչված գրոսմայստեր Հիկարու Նակամուրայի հետ: Միայն լրացուցիչ պարտիաներից հետո Նակամուրան հաղթեց նվազագույն` 4,5:3,5 հաշվով: Սիմոնյանին բաժին հասավ երկրորդ մրցանակը: Հաջող հանդես եկավ նաև Հայաստանի չեմպիոն գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը միայն կիսաեզրափակիչում զիջեց նույն Նակամուրային: Ութ լավագույնների թվում է  միջազգային վարպետ Լևոն Ալթունյանը:

Դիտվել է 941 անգամ:
Print Friendly

Leave a Reply