Շրջանառության մեջ է դրվել 100.000 դրամանոց թղթադրամ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 24, 2009 17:37

100000-nmush

Այսօր Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել 100.000 դրամ անվանական արժեքով ՀՀ թղթադրամ:

Թղթադրամը (չափսը` 160 x 72 մմ) ունի Հայոց Աբգար Ե թագավորի դիմանկարը պատկերող և անվանական արժեքը ներկայացնող ջրանիշ: Դիմերեսի հիմնական գույնը կապույտ է, դարձերեսինը` դարչնագույն:

Թղթադրամը պարունակում է երկու պաշտպանական ներգիծ, որոնցից մեկն ամբողջությամբ ներդրված է թղթի մեջ և երևում է միայն լուսընդդեմ դիտելիս` հոծ գծի տեսքով, իսկ մյուսը` թղթադրամի դարձերեսի վրա երևում է արծաթափայլ կետագծերի, իսկ լուսընդդեմ դիտելիս` հոծ գծի տեսքով, որի մեջ կարդացվում է «AMD 100000» մանրատառաշարը:

Թղթադրամի դիմերեսին հիմնականը Աբգար Ե թագավորի պատկերն է` կապույտով և շագանակագույնով: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն`թագավորի պատկերի և քարակոթողի միջև կապույտ գույնով ուղղահայաց գրված է «Աբգար Ե թագավոր»:

Թղթադրամի դիմերեսի հետին ֆոնի վրա կապույտ գույնով պատկերված է առաջին դարի տարածաշրջանային քարտեզի մի հատված:

Դիտվել է 1431 անգամ:
Print Friendly

Leave a Reply