Մուտանտ առնետները երկու երեխայի են կերել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 8, 2011 10:40
Հսկայական առնետները հարձակվել են Հարավային Աֆրիկայի կեղտոտ թաղամասերից մեկում ապրող երեխաների վրա ու եկուսին էլ կրծոտել:
Հսկայական կատվի չափեր ունեցող առնետները երկու ճստլիկի են կերել: Գիշատիչների ատամները 3 սմ են, իսկ բոյը` 1 մ: Առնետը հարձակվել է երեքամյա Լունատի Դուադվայի վրա, երբ երեխան քնած էր, կրծել երեխայի աչքերը: Երբ դժբախտ մայրը ներս է մտել, երեխայի դեմքից գրեթե ոչինչ չէր մնացել:
Քաղաքի մյուս ծայրում առնետները գրոհել են մեկ այլ երեխայի վրա: Այն ժամանակ, երբ երեխայի անչափահաս մայրը զվարճանում էր ընկերների հետ, առնետները կերան նրա երեխային: Անպատասխանատու մորը ձերբակալեցին:
Մայիսին մարդասպան-առնետները հարձակվել էին 77-ամյա մի կնոջ վրա և կերել նրա դեմքի աջ հատվածը: Շուտով կինը մահացավ:






Facebook
Tweet This
Email This Post
