Քադաֆին պատրաստ է տանջալից մահի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 8, 2011 10:22
«Մենք չենք հանձնվի: Մենք ողջունում ենք մահը: Տանջանքն ավելի լավ է քան խայտառակությունը»,-ասել է Քադաֆին ժողովրդին ուղղված իր վերջին դիմումում, որը հեռարձակվել է ազգային հեռուստակայանով:
Նա իր համախոհներին կոչ է արել գալ իր ամրոց, չնայած ՆԱՏՕ-ն նոր թափով է սկսել ռմբակոծությունը և, որն ականատեսների խոսքով, ամենադաժանն ու արյունալին է Լիբիայում ծայր առած հակամարտությունից ի վեր:
Հիմնականում ռմբակոծության թիրախ շարունակում է մնալ գնդապետի թաքստարանը: Երեքշաբթի ԱՄՆ նախագահը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համաձայնագիր է ստորագրել, որի համաձայն, եվրոպական զորքերը կշարունակեն ռմբակոծությունն այնքան, մինչև Քադաֆին վայր դնի իրավասությունները:






Facebook
Tweet This
Email This Post
