ՁԻԱՀ-ով հիվանդ ուկրաինուհին քնել է թուրք քաղաքապետերի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 8, 2011 10:15

Անթալիայի ոստիկանությունը մարմնավաճառության դեմ պայքարի շրջանակներում իրականացրած գործողության ընթացքում բերման ենթարկած 26 մարմնավաճառներից մեկը եղել է ՁԻԱՀ-ով հիվանդ։

Թուրքական Takvim-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը պարզել է, որ ՁԻԱՀ-ով հիվանդ 26-ամյա ուկրաինուհի Սվետլանա Կ.-ն 2 ամսվա ընթացքում սեռական հարաբերության մեջ է մտել մոտ 200 տղամարդու, հետ, որոնց մեջ եղել են քաղաքապետեր եւ գործարարներ։  Սվետլանան ոստիկանությունում պնդել, թե ինքը բոլորին զգուշացրել է իր հիվանդության մասին, սակայն իր հաճախորդներն այն բանի տեղ չեն դրել՝ ասելով, թե իրենց բան չի լինի՝ հրավիրելով նույնիսկ խմբակային սեքսի։

Ոստիկանության մոտ հավաքված թուրք լրագրողներին անհարմար դրության մեջ է դրել մեկ այլ մարմնավաճառ, ով պարզվել է թեքվանդոյի վարպետ է։ Նա սկզբում բռնուցքով թափահարել է, որից հետո ոտքերով հարվածել լրագրողներին։ Ոստիկանությունը մի կերպ է հսկողության տակ վերցրել ռուս թեքվանդոիստին։

 

NEWS.am

 

Դիտվել է 2142 անգամ:
Print Friendly

Leave a Reply