Նախնական կալանքում գտնվող Գ.Սաֆարյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | June 7, 2011 19:40
Հունիսի 5-ին, ժամը 21:00-ի սահմաններում կտրուկ վատացել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքում գտնվող Գագիկ Սաֆարյանի առողջական վիճակը: Քրեակատարողական հիմնարկի բժշկական ծառայության կողմից ախտորոշվել է «սուր որովայն» և անմիջապես կանչվել է շտապ օգնություն:
Շտապ օգնության կողմից Գ.Սաֆարյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, որտեղ բժիշկների եզրակացությամբ որոշվել է, որ վերջինս ենթակա է վիրահատման: Կալանավորն անմիջապես տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
«Էրեբունի» բժշկական կենտրոնում կալանավորը ժամը 22:00-ին հետզոտվել է, որից հետո` վիրահատվել:
Հաջորդ օրը, հունիսի 6-ին ժամը 19:00-ի սահմաններում, նախնական կալանքում գտնվող Գ.Սաֆարյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է:
Լրատվության առանձին միջոցներ դեպքի առնչությամբ տարածել են իրականությունը խեղաթյուրած տեղեկություններ, նշելով, թե իբր կալանավորը մահացել է քրեակատարողական հիմնարկում և, իբր, շտապ օգնությունը պատշաճ չի արձագանքում քրեակատարողական հիմնարկի կանչերին:
Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախկինում չորս անգամ դատապարտված Գագիկ Սաֆարյանը, որը տառապում էր անբուժելի հիվանդությամբ, մեղադրվում էր ՀՀ քր.օր.-ի 38-266-րդ հոդվածի 3-րդ մեասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն, որը կատարվել է խոշոր չափերով):






Facebook
Tweet This
Email This Post
