Թուրքիայի այդ քաղաքում մանկահասակ աղջիկները թմրանյութի համար իրենց մարմինն են վաճառում. Aksam

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 7, 2011 18:36

Թուրքական Aksam-ի թղթակից Մուսթաֆա Քոզաքն այցելել է Զեյթինքյոյ, որտեղ ականատես է եղել սարսափելի տեսարանների եւ ներկայացրել  դրանք իր հրապարակման մեջ։

«Մուրադփաշայի թաղամասին կից տարածքով անցնելու ընթացքում անցնելիս հնարավոր է ականատես լինել, թե ինչպես են թմրանյութի առուվաճառք անում կամ մի երեխա ինչպես է թմրանյութ ներարկում իրեն։ Ոստիկանությունը մի քանի անգամ փորձել է կանխել, սակայն այն օգուտ չի տվել։ Այդ խելահեղների մեջ են նախադպրոցական հասակի երեխաներ,  իմամ հաթիփ դպրոցն ավարտածներ, տուրիզմի մասնագետներ կամ գործարարներ։ «Մի օր այստեղ ենք մահանալու»,-ասում են նրանք։

Զեյթինքյոյում մոտ 7 հազար մարդ թմրանյութ է օգտագործում։ Նույնիսկ զբոսաշրջիկներն են այդ քաղաք այցելում՝ թմրանյութ գնելու համար։  Թմրանյութի առուվաճառքն օրական կազմում է 500 հազար լիրա (300 հազար դոլար): Այնտեղ թմրանյութի համար իրենց մարմինները վաճառող մանկահասակ աղջիկներ էլ կան։ Նախընտրում են կոկաին, հերոին….։ Նույնիսկ ոստիկանությունը նրանց չի վախեցնում»,-նշել է Aksam-ի թղթակիցը՝ ներկայացնելով նաեւ Զեյթինքյոի մի քանի բնակչի հետ զրույցը։

«(Ջ. Յ. 24 տարեկան) ծառայությունից հետո մի աղջկա հետ ծանոթացա։ Ինձ թմրանյութ օգտագործել սովորեցրեց։ Արագ սննդի կետում էի աշխատում, սակայն թմրանյութի կախվածության պատճառով չեմ աշխատում, գողություններ եմ անում։ Տանը իր չմնաց։ Ինչ գողանում ենք, հերոինի դիմաց փոխանակում ենք։ Այստեղ ծեր ու մանուկ հերոին են վաճառում։ Նույնիսկ 8 տարեկան երեխա եմ տեսել, որ հերոին է օգտագործում։ Նրա ամբողջ ընտանիքը հերոինի վաճառքով է զբաղվում։ Երբ այդ երեխային տեսա, հարցրեցի. «Մանյա՞կ ես»։  Հայրն ասաց. «Քեզնից լավ է ծխում»։  4 անգամ բուժման կուրս եմ անցել, 2 անգամ՝ բանտ ընկել։ Չեմ կարող պատմել կախվածության տանջանքները»,-նշում է երիտասարդի պատմությունը թուրքական Aksam-ի թղթակիցը։

 

NEWS.am

 

Դիտվել է 2278 անգամ:
Print Friendly

Leave a Reply