Հայաստանի արտգործնախարարը հրաժեշտ տվեց ԱՄՆ դեսպանին

Պաշտոնական, Օրվա լուր | | June 7, 2011 17:46

Հունիսի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց դեսպան Յովանովիչի անձնական ավանդը Հայաստանի եւ Միացյալ Նահանգերի միջեւ հաստատված բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում:

«Վաշինգտոն իմ վերջին այցելության ընթացքում  նշվեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները բարձրացվել են որակապես նոր մակարդակի: Եվ այդ գործում մեծ է Ձեր ներդրումը»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար՝ դեսպան Յովանովիչը նշեց, որ իր համար հաճելի էր աշխատել Հայաստանում եւ իր աշխատանքի ընթացքում ցուցաբերված աջակցության եւ արդյունավետ համագործակցության համար:

 

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ:

 

Նախարար Նալբանդյանը դեսպան Յովանովիչին մաղթեց հետագա հաջողություններ իր դիվանագիտական գործունեության մեջ եւ նրան պարգեւատրեց ԱԳՆ հուշամեդալով:

 

Դիտվել է 1104 անգամ:
Print Friendly

Leave a Reply