Փոփոխություններ ԱՊՊԱ հատուցման վճարման կարգում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 7, 2011 17:40

Կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 7-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, գրանցեց Հայաստանի ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի կողմից «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական հատուցումների վճարման» կանոններում (RL1-017) կատարված փոփոխությունը: Նոր փոփոխության էությունը կայանում է նրանում, որ պատահարում հետիոտնի մեղքի առկայությունը չի կարող հիմք համարվել նրան պատճառված անձնական վնասների հատուցումը մերժելու համար: Կանոնների փոփոխությունը միտված է ճանապարհատրանսպոր­տային պատահարի արդյունքում հետիոտների շահերի պաշտպանությանը եւ նպաստելու է համակարգի առավել արդարացի լինելուն: Կանոնների ինկորպորացված տարբերակը տեղադրված է Բյուրոյի պաշտոնական ինտերնետային կայքում և ուժի մեջ կմտնի 2011 թ. հունիսի 17-ին:

Խորհուրդը որոշեց վերաձևակերպել «ՍԱՆՌԱՅՍ» ՍՊԸ-ի փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 739 լիցենզիան,  «Ֆաստ Կրեդիտ» ՍՊԸ-ի եւ «Ոսկե Լումա» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման լիցենզիաները:

Գրավատան կազմակերպման լիցենզիաներ տրամադրվեցին «Սառտե» ՍՊԸ-ին, «ԻԶԻ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ին եւ «Գոլդ Քեշ» ՍՊԸ-ին:     «ՆՅՈՒ ԲՐԱՆՉ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման լիցենզիա ստանալու հայտը բավարարվեց վերապահումով: Ուժը կորցրած ճանաչվեց Օնիկ Մինասյան արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 492 լիցենզիան:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

 

Դիտվել է 1120 անգամ:
Print Friendly

Leave a Reply