Թուրքիան տխուր երկրների առաջատար եռյակում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 7, 2011 17:33

Կազմվել է երկրների ցանկը, որտեղ բնակվում են ամենաքիչ  սրամիտ մարդիկ: Վարկանիշային աղյուսակը կազմված է մոտավորապես 15 երկրների 30 հազար մարդկանց հարցման հիման վրա: Հետազոտության արդյունքները հրապարակել է The Daily Telegraph-ը:

Badoo սոցիալական ցանցի մասնակիցների հարցման արդյունքում ամենաոչ սրամիտ մարդիկ ապրում են Գերմանիայում: Գերմանացիները հումորի զգացման փոխարեն նախապատվությունը տալիս են ռացիոնալիզմին: Երկրորդ տեղում Ռուսաստանն է, իսկ երրորդում` Թուրքիան: Ոչ սրամիտ երկրների տասնյակն ունի հետեւյալ տեսքը.
1.Գերմանիա, 2.Ռուսաստան, 3.Թուրքիա, 4.Մեծ Բրիտանիա, 5.ԱՄՆ, 6.Ֆրանսիա, 7.Լեհաստան, 8.Բելգիա, 9.Նիդեռլանդներ, 10.Կանադա:

 

 

Դիտվել է 1335 անգամ:
Print Friendly

Leave a Reply