Skype-ը խնդիրներ ունի և չի աշխատում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 7, 2011 17:21

Այս պահին Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում և այլ երկրներում բազմաթիվ օգտատերեր չեն կարողանում օգտվել Skype ծառայությունից,
տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները։
«ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ Skype-ի հետ կապված խնդիրների մասին իրենք նույնպես տեղեկացել են ինտերնետ կայքերից։ Նա նաև տեղեկացրեց, որ մինչ այս պահը ԱրմենՏել-ի բաժանորդների սպասարկման կենտրոններում Skype-ի վերաբերյալ որևէ բողոք չի ընդունվել։

Ինչպես տեղեկացնոմ են ռուսական լրատվամիջոցները, skype-ի պաշտոնական էջում ղեկավարությունը ներողություն է խնդրում ժամանակավոր անհարթությունների համար: Ղեկավարությունը նաև տեղեկացնում է, որ այժմ խնդիրը հարթվում է, և skype-ը շուտով կաշխատի։

Նշենք նաև, որ «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը պաշտոնապես հերքեց շրջանառվող այն լուրերը, թե ընկերությունը Skype-ի ծառայությունից օգտվելու համար գումար է գանձում օգտատերերից։

««ԱրմենՏել» ընկերությունը որևէ առնչություն չունի այս ամենի հետ, Skype-ի ծառայությունն այսօր պատկանում է Microsoft ընկերությանը»,-նշեց Անուշ Բեղլոյանը։
Հիշեցնենք, որ ծառայության հետ կապված խնդիրներ եղել են նաև մոտ 2 շաբաթ առաջ` մայիսի 26-ին:

Դիտվել է 1007 անգամ:
Print Friendly

Leave a Reply