Սիրահարների այգում նշելու են Մեծ Բրիտանիայի թագուհու ծննդյան օրը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 7, 2011 16:59

Երեւանի Սիրահարների այգում հունիսի 8-ի երեկոյան ժամը 18-ին կնշվի Մեծ Բրիտանիայի ազգային տոնը՝ Թագուհու ծննդյան օրվա յուրահատուկ եւ հանդիսավոր տոնակատարությունը:

Ամեն տարի հունիսին ՄԹ դեսպանատները նշում են Թագուհու ծննդյան պաշտոնական օրը: Ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես այս օրը առիթ է ոչ միայն գործընկերների հետ Թագուհու կենացը խմելու, այլ նաեւ բարձրաձայնելու առկա խնդիրների, այս անգամ՝ հատուկ կարիքներով մարդկանց եւ պարալիմպիկ սպորտի մասին:

Տոնակատարության շրջանակներում հատուկ համերգային ծրագրով հանդես կգա «Ունիսոն» ՀԿ-ին կից գործող եւ «Փարոս» կամերային երգչախումբը: Երգչախմբում ընդգրկված կատարողներից շատերը ունեն հաշմանդամություն, օգտվում են սայլակներից:

Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան տեսնել Հայաստանի Պարալիմպիկ Կոմիտեի ֆոտոցուցահադեսը, որը կներկայացնի մեր պարալիմպիկների առօրյան ու սպորտային հաջողությունները:

Այս անգամ Հայաստանի պարալիմպիկ թիմը BMI բրիտանական ավիաընկերության կողմից կստանա երկու ավիատոմս՝ այս ամառ Լոնդոնում Պարալիմպիկ խաղերի ընտրական խաղերին մասնակցելու համար: Ըստ դեսպան Չարլզ Լոնսդեյլի, «Հաշվի առնելով, որ 2012-ին Լոնդոնը կհյուընկալի օլիմպիական եւ պարալիմպիկ խաղերը, մենք մեր ներդրումն ենք ուզում ունենալ սպորտի մասին պատկերցումները փոխելու մեջ»:

 

NEWS.am

 

Դիտվել է 977 անգամ:
Print Friendly

Leave a Reply