Բելգիական գնացքներն սկսել են ընթանալ Արեգակի Էներգիայով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 7, 2011 15:54
Բելգիայում սովորական գնացքը առաջին ճանապարհորդությունն Է կատարել Արեգակի Էներգիայով: Այդ մասին հաղորդել Է ֆրանսիական Figaro թերթի կայքը՝ վկայակոչելով Բելգիայի երկաթուղիների ազգային ընկերությունը (SNCB):
Ըստ SNCB-ի տվյալների՝ Բելգիայի Անտվերպեն քաղաքից ձգվող անտառային տեղանքում կառուցվել Է շուրջ 3,5 կիլոմետր երկարությամբ հատուկ թունել: Թունելի մակերեւույթին տեղակայվել են 16 հազար արեւամարտկոցներ, որոնք «հավաքում են» Արեգակի Էներգիան եւ այնուհետեւ սնում երկաթուղային գծի ամբողջ ենթակաուցվածքը, այդ թվում՝ լուսավորությամբ են ապահովում Անտվերպենի կայարանը: Ըստ որում թունելով ընթանում են սովորական գնացքներ:
Թունելի արեւամարտկոցները կարող են արտադրել տարեկան մինչեւ 3,5 գիգավատ Էներգիա: Ֆրանս Պրես գործակալության տվյալներով՝ դա համապատասխանում Է մոտավորապես հազար ընտանիքի՝ Էլեկտրականության տարեկան միջին սպառմանը:






Facebook
Tweet This
Email This Post
