Կրկեսի հայազգի դերասանները նոր ռեկորդ են գրանցել
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | June 7, 2011 15:40
Կրկեսի հայազգի դերասաններ Սոս եւ Վիկտորյա Պետրոսյանները հունիսի 4-ին Գերմանիայում գերազանցել են Գինեսի’ իրենց իսկ գրանցած ռեկորդը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երեւանի կրկեսի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Սոս Պետրոսյան ավագը, գրանցված ռեկորդը տրանսֆորմացիայի’ կոստյումների արագ փոփոխությանն է վերաբերում:
Այս համարի սպորտային ցուցադրության առումով հայազգի ռեկորդակիրներն աշխարհում եզակիներից են: «2010-ին սահմանած ռեկորդից հետո մեր դերասաններն օրուգիշեր մարզվում էին’ պատրաստվելով նոր ռեկորդ սահմանելուն»,- ասաց Ս. Պետրոսյանը’ նշելով, որ 2010-ին գրանցված’ 2 րոպեում 16 կոստյումի փոփոխության դիմաց Պետրոսյան ամուսինները 1 րոպեում 13 կոստյումի փոփոխություն են կատարել:






Facebook
Tweet This
Email This Post
