ՀՀ իշխանություններն ու Ռուսաստանի հայերի միությունն անգործության են մատնված, իսկ Մոսկվայի հայ երիտասարդները բեմադրում են Թումանյանի «Անուշ»-ը
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | June 7, 2011 14:59Նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել Հ. Թումանյանի «Անուշ» վեպի բեմադրության պրեմիերան: Նախագիծն իրականացրել են Մոսկվայի թատերական բուհերում սովորող հայ երիտասարդները` սեփական միջոցներով: Պրեմիերային ներկա են եղել 500-ից ավելի մոսկվայաբնակ հայեր:
Թատերական բուհերի ուսանողները իրենց պարտքն են համարում հայկական մշակույթը նմանատիպ միջոցներով հայրենիքից կտրված ռուսաստանաբնակ հայերին հասցնելը:
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ Հայաստանի կառավարության կողմից ռուսաստանաբնակ հայերի հայապահպանմանն ու հայրենաճանաչությանն ուղղված անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվում: Լիակատար անգործության է մատնված նաև Ռուսաստանի հայերի միությունը, որի ղեկավարներն (Արա Աբրահամյանի գլխավորությամբ) զբաղված են միայն սեփական ընտանիքների համար հարստություն դիզելով: Ձևական ու ողորմելի է Հայ առաքելական եկեղեցու ռուսաստանյան թեմի գործունեությունը` Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայր Եզրաս սրբազանի գլխավորությամբ, որի աշխատանքը սահմանափակվում է միայն Մոսկվայում կառուցվող նոր եկեղեցու համար հարուստ հայերից աստղաբաշխական գումարներ հավաքելով:
Այս ֆոնին Մոսկվայի թատերական բուհերում սովորող հայ երիտասարդներին ոչինչ չի մնում անել, քան իրենց ուսերին վերցնել հայկական մշակույթը արագ տեմպերով ռուսացող հայերին հասցնելու խնդիրը:
Կո՛չ ենք անում ՀՀ իշխանություններին և Ռուսաստանի հայերի միությանը գիտակցել ստեղծված իրավիճակը. ռուսաստանցի մինչև 10 տարեկան հայ երեխաները արդեն չեն էլ հասկանում հայերեն…
Արսեն Մարգարյան, մոսկվայաբնակ հայ







Facebook
Tweet This
Email This Post
