Վրաերթ Սայաթ-Նովա-Խանջյան խաչմերուկում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 7, 2011 14:23
Հունիսի 6-ին, ժամը 00.10-ին, հիվանդանոցից ՃՈ հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 5-ին, ժամը 22.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 50-ամյա Արմեն Շ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:






Facebook
Tweet This
Email This Post
