Վրաերթ և ավտոպատահար 3 մեքենաների մասնակցությամբ` Աբովյան փողոցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 7, 2011 14:20

Հունիսի 6-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 10.00-ին 37-ամյա Սուրեն Չ.-ի վարած «BMW-318» մակնիշի ավտոմեքենան Աբովյան փողոցի թիվ 66 շենքի մոտ բախվել է մայթեզրին կայանված, 29-ամյա  Հրանտ Հ.-ին պատկանող «Ռենո» մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ հրվելով՝ վրաերթի է ենթարկել 44-ամյա Ռուզաննա Բ.-ին, այնուհետև բախվել նույն մայթեզրին կայանված, 38-ամյա Կարեն Գ.-ի վարած «Նիսսան Մուռանո» մակնիշի ավտոմեքենային: Պատահարի  հետևանքով Ռուզանա Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:

 

Դիտվել է 770 անգամ:
Print Friendly

Leave a Reply