«Էրեբունին»հաղթեց ֆուտզալի Իսլանդիայի չեմպիոնին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 24, 2009 17:07

img_2_futzal_1Ավստրիայի Վիներ Նոյշտադտ քաղաքի մարզապալատում անցկացվող ֆուտզալի Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության 2009-2010 թթ. մրցաշրջանի նախնական փուլի «F» խմբի վերջին խաղում Երևանի «Էրեբունին» տպավորիչ հաղթեց իսլանդական «Խվետին»` 7:0: 5 գոլի հեղինակ դարձավ Արմեն Գյուլամբարյանը: 1 անգամ աչքի ընկավ Արամ Քյոսայանը: Մրցակցի թիմից էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Հաֆստեինսոնը:

Իսրայելական «ԱՍԱ»-ն 6:3 հաշվով հաղթեց ավստրիական «Օլլ Սթարզ» թիմին: Այսպիսով, «Էրեբունին» և «ԱՍԱ»-ն վաստակեցին 7-ական միավոր: Այս թիմերից խփած և բաց թողած գնդակների լավագույն տարբերություն ունի «Էրեբունին» և այն էլ դուրս եկավ հաջորդ փուլ: Հաջորդ փուլի խաղերը կմեկնարկեն սեպտեմբերի 26-ին Ռումինիայում: Մեր թիմի մրցակիցերը կլինեն ռումինական «Դևա», վրացական «Իբերիա-2003», հոլանդական «Մարլեն» ակումբները:

Դիտվել է 1140 անգամ:
Print Friendly

Leave a Reply