ՀՀ նախագահը պահպանում է առաջատարի դիրքը ամենամեջբերվող քաղաքական գործիչների ցուցակում. Mediagid.am

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 7, 2011 12:55

ՀՀ նախագահը պահպանում է առաջատարի դիրքը ամենամեջբերվող քաղաքական գործիչների ցուցակում. Mediagid.am 2011թ.-ի մայիսին  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայկական ԶԼՄ-ներում ամենամեջբերվող քաղաքական գործիչն է՝ ըստ Mediagid.am-ի։
«All Media» ՓԲԸ-ն նոյեմբերի 30-ին նոր ինտերնետային նախագիծ է գործարկել՝ Հայաստանում առաջին նորությունների ագրեգատոր www.mediagid.am-ը:

 

Հեղինակության վարկանիշը ձևավորվում է ագրեգատորի կողմից ինդեքսավորված՝ գործընկեր կայքերից ստացված լրատվական հաղորդագրությունների հիման վրա, որտեղ հիշատակվում են հայ քաղաքական գործիչների անունները:

 

«Մեջբերվածության վարկանիշը ցույց տվեց, որ հայկական ԶԼՄ-ների հիշատակումներով մայիսին քաղաքական գործիչների թվում առավել հանրաճանաչ է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով վարկանիշի առաջին հորիզոնականն է զբաղեցնում (535 հիշատակում)»,- ասաց www.mediagid.am նախագծի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:

 

Բացի նախագահից, մայիսի արդյունքներով ամենամեջբերվող քաղաքական գործիչների հնգյակում են ընդգրկվել  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

 

Mediagid.am-ի վարկածի համաձայն, մայիսին ամենամեջբերվող քաղաքական գործիչների տասնյակում  են հայտնվել համաներում ստացած ընդդիմադիր գործիչներ Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը։

 

Մեջբերվող ընկերությունների շրջանում առաջատարի դիրքն էզբաղեցրել  ՎիվաՍել-ՄՏՍ բջջային օպերատորը (69 հիշատակում), NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսան, «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը՝ Beeline) հաղորդակցական ընկերությունը, Ամերիաբանկը և «Կոտայք» ընկերությունը։

 

Մայիսի արդյունքներով շոու բիզնեսի առավել ճանաչված ներկայացուցիչների հնգյակը հետևյալ տեսքն ունի՝ երգիչ Անդրե (112 հիշատակում), երգչուհի Էմմի, հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուր, ռեժիսոր Հարություն Խաչատրյան և կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյան։

 

Ամենամեջբերվող մարզիկների հնգյակում են կին-շախամատիստ Էլինա Դանիյելյանը (57 հիշատակում), շախմատիստ Լևոն Արոնյանը, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը, Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը։

 

Mediagid.am լրատվական ագրեգատորում մայիսին ամենաշատ դիտումների է արժանացել «Քաղաքականություն» բաժինը, որտեղ դիտումների թիվը շուրջ 197,2 հազար է կազմել մեկ ամսվա ընթացքում։

 

Նույն հնգյակում են հայտնվել հետևյալ բաժինները՝ «Հասարակություն», որտեղ մայիսին գրանցվել է 179,2 հազար դիտում, «Տնտեսություն և բիզնես»՝ ավելի քան 130,2 հազար, «Համաշխարհային նորություններ»՝ 122 հազար և «Սպորտ»՝ 86,4 հազար դիտում։

 

MediaGid-ը լուրերի ավտոմատ մշակման և համակարգման համակարգ է։ MediaGid ստացվող տվյալները վերլուծության են ենթարկվում հատուկ ծրագրի կողմից, որըբովանդակությամբ մոտ նյութերը միավորում է սյուժեների մեջ, որոնք կատեգորիաների են բաժանված։ www.mediagid.am կայքի տեղեկատվությունը ներկայացված է համակարգիգործընկերների՝ հայկական առաջատար ԶԼՄ-ների կողմից։ Համակարգի գլխավոր սկզբունքներն են՝ հրատապություն, արդիականություն, մատչելիություն, անկողմնակալությունաղբյուրների նկատմամբ։
www.mediagid.am ագրեգատորի կայքում այժմ օրական ստանում է մինչև 1200 միավոր տեղեկատվություն երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Տեղեկատվությունըթարմացվում է ողջ օրվա ընթացքում անընդմեջ՝ իրական ժամանակի ռեժիմում։
MediaGid տեղեկատվական ազգային համակարգը ԶԼՄ-ների համար հատուկ գործընկերական ծրագիր է մշակել, որը նրանց հնարավորություն կտա ավելացնել այցելությունը և ընդլայնել իր սպառողական լսարանը։ Գործընկերական ծրագրին կարող են մասնակցել տեղեկատվական գործակալությունները, տպագրական ԶԼՄ-ների էլեկտրոնային վարկածները, հեռուստաալիքների և ռադիոկայանների կայքերը, ցանցային և թեմատիկ հրատարկումները։

 

Դիտվել է 1272 անգամ:
Print Friendly

Leave a Reply