Էստոնիայում 4 փոքրիկների դաստիարակությամբ զբաղվում էին շները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 7, 2011 11:38

Էստոնական ոչ մեծ ավանում բնակվում  էին 4 փոքրիկներ, որոնց դաստիարակությամբ զբաղվում էին շները: Երխաների իրավունքների պաշտպանները չէին ենթադրում, թե ինչ դեպքի հետ են գործ ունենալու, երբ  հերթական կանչով  եկան այս ավան: Կեղտոտ բնակարանում ապրող փոքրիկները նույնիսկ խոսել ու քայլել ինչպես հարկն է` չգիտեին: Նրանք հաչում էին, ոռնում, վնգստում:

Հյուծված փոքրիկներն ուտում էին նույն ամանից, ինչ իրենց «դաստիարակները» և իրենց բնական կարիքները հոգում շան նման` ոտքը բարձրացնելով: Երեխաների մայրն ու նրա քաղաքացիական ամուսինը որոշել էին նրանց (1, 2, 4 և 6 տարեկան երեխաներին) բակային շների «խնամքին» հանձնել, որպեսզի ծախս չանեն, իսկ իրենք յոլա էին գնում երեխաների նպաստներով:

Շենքի բնակիչները հաճախ են դիմել ոստիկանությանը: Սակայն Էստոնիայի իրավապահ մարմիններն այդ բողոքներին լուրջ չեն վերաբերվել: Անպատասխանատու մայրը զրկվել է ծնողական իրավունքից, իսկ փոքրիկները տեղի մանկան տանն են գրանցվել:

Ծնողները կարծում են, որ իրենց արարքներում ոչ մի հակաիրավական բան չկա ու երեխաներին անարդարացի կերպով են վերցրել:

 

Դիտվել է 1015 անգամ:
Print Friendly

Leave a Reply