Իջևանի գերեզմանատանը սողանքներ են առաջացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 7, 2011 11:09
Հունիսի 6-ին` ժամը 15.16-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի թիվ 3 գերեզմանատան տարածքում ակտիվացել են սողանքային երևույթներ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ երկարատև հորդառատ անձրևների հետևանքով գերեզմանատան տարածքում առաջացել է սողանք, ինչից տեղաշարժվել են գերեզմանաքարեր, առաջացել են փլվածքներ: Իջևանի քաղաքապետարանի կողմից տեղանքի ջրահեռացումն ապահովելու նպատակով փորվել է մոտ 100 մ երկարությամբ առու:






Facebook
Tweet This
Email This Post
