Ազատամուտում երկաթբետոնե սալիկը սպառնում է անցորդների անվտանգությանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 7, 2011 11:06
Հունիսի 6-ին` ժամը 13.40-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի թիվ 15 շենքի (հինգ հարկանի) տանիքի տակ գտնվող երկաթբետոնե կոնստրուկցիան տեղաշարժվել է և վտանգ է ներկայացնում հետիոտնի համար:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ տանիքի տակ գտնվող երկաթբետոնե սալիկը (1×1,5 մ) պոկվել և հեռացել է հիմնական պատից` վտանգ ներկայացնելով անցորդների համար և կարող է վնասել շենքի գազատար խողովակը:
Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի աշխատակիցները:






Facebook
Tweet This
Email This Post
