Ինդոնեզացին պարզեց, որ իր կինն իրականում տղամարդ է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 7, 2011 11:05
Խեղճը այդ մասին իմացավ միայն հարսանիքից հետո, երբ սիրելին հրաժարվեց ամուսնական պարտականությունը կատարել:
Երիտասարդը ծանոթացել էր գեղեցիկ Ֆրանչեսկայի հետ սոցիալական ցանցի` Facebook-ի միջոցով ու առանց երկար-բարակ մտածելու ամուսնության առաջարկ արել:
Սակայն, հարսանիքից որոշ ժամանակ անց նորաթուխ ամուսնու սիրտը սկսեցին իր սիրելիի սեռական պատկանելության վերաբերյալ կասկածները կրծել: Նույնիսկ հարևաններն էին կատակով սպառնում «կնոջը», ասելով, որ շորերը հագից կհանեն:
Ֆրանչեսկո անունով տղամարդը կարողացել էր փաստաթղթերը կեղծել ու բառիս բուն իմաստով ֆռռացնել խեղճ ինդոնեզացուն, նույնիսկ դրա համար երկու դերասանների է վարձել որպեսզի նրանք իր ծնողների դերը կատարեն: «Զավեշտալի է,-ասում են իրավապաշտպանները,- սակայն տղան իսկապես էլ շատ նման է կնոջ»: Ֆրանչեսկային մեղադրանք են առաջադրել ու հիմա նա կարող է ազատազրկվել 7 տարով:






Facebook
Tweet This
Email This Post
