Հավատացյալների ուղեղում ինչ–որ բան է կատարվում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 7, 2011 10:36
ԱՄՆ-ի Դյուկի համալսարանի գիտնականներն անսպասելի բացահայտում են կատարել: Պարզվում է, որ այն մարդիկ որոնք կտրուկ դարձել են հավատացյալ, ու հավատքը նրանց կյանքում ամենամեծ տեղն է զբաղեցնում, ուղեղի կառույցում զգալի փոփոխություններ են կրում: Դա հատկապես վերաբերում է ուղեղի այն հատվածներին, որոնք պատասխանատու են ուսման ու հիշողության համար: Դրանք նորմայի համեմատ զգալիորեն փոքրանում են: Առաջին հերթին տուժում է հիպոկամպը, որը պատասխանատու է երկարատև հիշողության և ուսուցման համար: Բժշկության մեջ հիպոկամպի փոքրացումը կապվում է Ալցհեյմերի հիվանդության զարգացման հետ: Գիտնականները երևույթը կապում են ոչ թե հենց հավատքի հետ, այլ այն երևույթի, որ այդ մարդիկ իրենց փոքրամասնություն են զգում, ընդ որում նրանց բնորոշ է աշխարհը փոխելու ցանկությունը, որը մեծ սթրեսի հետ է կապված: Հենց սթրեսն է, որ պատճառ է դառնում ուղեղի փոքրացման:






Facebook
Tweet This
Email This Post
