Չիլիում ժայթքել է Պույեուե հրաբուխը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 7, 2011 9:50

Օտարեկրյա 5 ավիաընկերություն հետաձգել է Էսեյս օդանավակայանից չվերթերը  մոտեցող փոշեամպի պատճառով, որն առաջացել    է չիլիական Պույեուե  հրաբխի ժայքումից: Խոսքն ամերիկյան ավիաընկերությունների մասին է:

Առաջիկա ժամերին մյուս ավիաընկերությունները նույնպես կարող են այս օրինակին հետևել:

Արգենտինայի օդերևութաբանական ծառայության ղեկավար Լուի Ռոսսոն հայտնել է, որ օրվա ընթացքում հրաբխային մոխրասյունը կարող է Բուենոս Այրես հասնել: Պույեուե  հրաբուխը  (2240մ) Անդերի չիլիական կողմում է գտնվում: Վերջին անգամ այն ժայթքել է 1960-ին, ուժեղ` 9,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժից հետո: Շաբաթ օրը հրաբուխն անսպասելի արթնացել է ու 8-10 կմ բարձրությամբ  մոխրասյուն արտաժայթքել: 3,5 հազար բնակիչ արտակարգ իրավիճակի պատճառով տարհանվել  ու տեղափոխվել է անվտանգ գոտի:

Դիտվել է 1061 անգամ:
Print Friendly

Leave a Reply