Հարավային Չինաստանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 14 մարդ, 35-ն էլ անհետ կորել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 7, 2011 9:30

Հարավային Չինաստանի Գույչժոու գավառում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով 14 մարդ է զոհվել, 35-ն էլ հայտարարվել են անհետ կորած:

Տեղատարափ անձրևի հետևանքով Վանմո գետի մակարդակը բարձրացել է 3 մ` գերազանցելով անվտանգության սահմանը: Ավելի  քան 45 հազար մարդ էլ տարհանվել է: Ջրի հոսանքը հարյուրավոր տներ է լվացել տարել, հոսանքալարեր  են վնասվել, խախտվել է ջրամատակարարումը: Ավելի քան 5,5 հազար հա վարելահող է ավերվել: Ներկայումս իշխանությունները տարերային աղետի հետևանքները վերացնելու համար ոտքի են հանել 330 զինվոր ու ոստիկան:

Իսկ կենտրոնական Չինաստանի Հունան գավառում իշխանությունները տարհանել են 16 հազար մարդու, ջրասույզ են եղել մի քանի քաղաք ու բնակավայր: Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան:

Հորդառատ անձրևները հաջորդել են  Կենտրոնական ու Հարավ-արևմտյան Չինաստանում գրանցված ամենաերկարատև երաշտին:

 

Դիտվել է 951 անգամ:
Print Friendly

Leave a Reply