Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 4-րդ զամբյուղում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 7, 2011 9:12

Ֆուտբոլի Եվրոպայի ֆեդերացիան ըստ զամբյուղների դասակարգել է ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի մասնակից ազգային հավաքականներին:

Հայաստանի հավաքականը  Լիտվայի, Ալբանիայի, Հունգարիայի, Բելառուսի, Վրաստանի, Հյուսիսային Իռլանդիայի, Շոտլանդիայի եւ Լեհաստանի հավաքականների հետ 4-րդ զամբյուղում է: Հուլիսի 30-ին կայանալիք խմբերի վիճակահանության ժամանակ Հայաստանի հավաքականն այդ թիմերից ոչ մեկի հետ նույն խմբում չի լինի:

Վիճակահանության զամբյուղների կազմը.

1 – Իսպանիա, Հոլանդիա, Գերմանիա, Անգլիա, Պորտուգալիա, Իտալիա, Խորվաթիա, Նորվեգիա, Հունաստան
2 – Սերբիա, Սլովենիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Չեռնոգորիա, Շվեյցարիա, Սլովակիա, Դանիա, Շվեդիա
3 – Թուրքիա, Չեխիա, Իսրայել, Իռլանդիա, Ուկրաինա, Բելգիա, Ռումինիա, Բոսնիա-Հերցեգովինա, Բուլղարիա
4 – Լիտվա, Ալբանիա, Հունգարիա, Բելառուս, Վրաստան, Հայաստան, Հյուսիսային Իռլանդիա, Շոտլանդիա, Լեհաստան
5 – Ավստրիա, Էստոնիա, Լատվիա, Ֆինլանդիա, Մակեդոնիա, Մոլդովա, Կիպրոս, Ադրբեջան, Ուելս
6 – Իսլանդիա, Լյուքսեմբուրգ, Ֆարերյան կղզիներ, Ղազախստան, Լիխտենշտեյն, Մալթա, Անդորրա, Սան Մարինո

Թիմերը կբաժանվեն 9 խմբերի: Եզրափակիչ մրցաշար դուրս կգան խմբերի հաղթողները: Եվս չորս ուղեգիր անցումային հանդիպումներում կվիճարկեն խմբերում երկրորդ տեղերը գրաված ութ հավաքականներ:

Դիտվել է 1026 անգամ:
Print Friendly

Leave a Reply