Նախապատրաստությունը սկսված է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 7, 2011 9:01

Հայաստանի շախմատի տղամարդկանց ազգային հավաքականը (թիմի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյան) Երևանում սկսել է նախապատրաստվել հուլիսին Չինաստանում կայանալիք շախմատի աշխարհի թիմային առաջնությանը: Հավաքականի կազմում խաղալու իրավունք են ստացել գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: ՀՀ շախմատիստների մրցակիցներն են լինելու Ռուսաստանի, Ուկրաինայի, Չինաստանի, Հունգարիայի, ԱՄՆ-ի, Իսրայելի, Հնդկաստանի, Եգիպտոսի և Ադրբեջանի թիմերը:

Դիտվել է 1296 անգամ:
Print Friendly

Leave a Reply