Տիգան Պետրոսյանը երկրորդն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 7, 2011 8:39

Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը Հնդկաստանի Օրիսա նահանգի Բհուբանեսվար քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր  220 մասնակիցների պայքարում նվաճեց երկրորդ մրցանակը: Հայ շախմատիստը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Ալեքսեյ Ալեքսանդրովից (Բելառուս):
Պետրոսյանի հետ հավասար արդյունքներ ցույց տվեցին հնդիկ գրոսմայստերներ Չանդրան Պանչանաթանը եւ Աբհիջիթ Գուպտան, բայց նրանք Տիգրանից ետ մնացին լրացուցիչ ցուցանիշներով:
Բելառուսի ներկայացուցիչ, գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը 8 միավորով գրավեց 7-րդ տեղը: Միջազգային վարպետ Տատյանա Կասպարովան վաստակեց 6 միավոր:

Դիտվել է 1200 անգամ:
Print Friendly

Leave a Reply