Մի հայուհու պատմություն. արթնացած գենը կանչում է Հայաստան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 6, 2011 18:40

Բալթիկայի պրոֆեսիոնալ բռնցքամարտի տիտղոսակիր, 2008 թվականին Եվրոպայի լավագույն կին բռնցքամարտիկների հնգյակում հայտնված Ագնեսե Բոժան ծնվել և մեծացել է Ռիգայում, որտեղ նրան որդեգրել են լատվիացի ծնողները: Նա 16 տարեկանում է մորից իմանում, որ հայուհի է: Ու այդ պահից ի վեր փոխվում է ամեն ինչ:Ագնեսան  առաջին անգամ Հայաստան ոտք է դնում 3 տարի առաջ՝ վերջնականապես որոշելով հաստատվել նախնիների հայրենիքում ու հանդես գալ հանուն Հայաստանի:  Չնայած նրան, որ  Ագնեսան դեռևս պաշտոնապես ներկայացնում է Լատվիան, իր բոլոր մրցություններում նա ռինգ է  դուրս գալիս հայկական դրոշով ու հայկական երաժշտության ուղեկցությամբ: Հայաստանում նա դիմել է  ՀՀ սպորտի նախարարությանը` պրոֆեսիոնալ բռնցքամարտով զբաղվելու թույլտվություն ձեռք բերելու հայցով, սակայն մերժում է ստացել՝ պատճառաբանությամբ, թե Հայաստանում պրոֆեսիոնալ բռենցքամարտ չկա, բացի այդ, խոչընդոտում են նաև ՀՀ օրենսդրական ձևականությունները:

 

Դիտվել է 1194 անգամ:
Print Friendly

Leave a Reply