Սանկտ-Պետերբուրգում հայերն ու ադրբեջանցիները արյունոտ ծեծկռտուք են սարքել
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | June 6, 2011 18:17
Կիրակի գիշերը Սանկտ-Պետերբուրգի Կուպչինո թաղամասում ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի եւ ադրբեջանցիների մասնակցությամբ: Գիշերը ժամը 2-ի սահմաններում հիվանդանոց են տեղափոխվել Ադրբեջանի երկու քաղաքացիներ:
Նրանցից մեկի վիճակը ծանր է: Նախնական տեղեկություններով, ծեծկռտուքը սկսվել է սրճարանում: Կռվի ընթացքում թվային գերակշռությունը եղել է հայերի կողմը, ովքեր դաժան ծեծի են ենթարկել ադրբեջանցիներին: Ադրբեջանական համայնքի ներկայացուցչի խոսքով, տուժել են Ալահվերդիեւը, Բախշիեւն ու Նեմատովը:
Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում:
Սանկտ-Պետերբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավար Վագիֆ Մամիշեւը Vesti.Az-ին հայտնել է, թե իրենք պատասխան ակցիա են նախապատրաստում:
news.am






Facebook
Tweet This
Email This Post
