«Փյունիկը» ամրապնդում է դիրքերը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 24, 2009 16:28

pyunik1Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության շրջանակում երեկ կայացավ 19-րդ տուրի երկու հանդիպում:

Մայրաքաղաքի «Նաիրի» մարզադաշտում անցկացված «Բանանց»-«Արարատ» խաղում կողմերի դարպասները մնացին անառիկ` 0:0:  Կապանի «Գանձասարը» սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց Երևանի «Փյունիկին»:

Նախօրյակին կայացած մյուս հանդիպումներում արձանագրվել էին այսպիսի արդյունքներ` «Միկա»-«Ուլիս»` 2:0, «Շիրակ»-«Կիլիկիա»` 1:1:

Մրցաշարային աղյուսակի առաջին երեք տեղերը զբաղեցնոևմ են «Փյունիկը» (44 միավոր), «Միկան» (41), «Ուլիսը» (36): Այս թիմերին հաջորդում են`«Բանանցը» (32), «Գանձասարը» (26), «Շիրակը» (16) ,  «Կիլիկիան» (12)  և «Արարատը» (7):

Դիտվել է 1827 անգամ:
Print Friendly

Leave a Reply