Իրանի ԱԳՆ-ը Ահմադինեժադի այցի հետաձգման մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 6, 2011 17:30

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Հայաստան այցի վերաբերյալ քիչ առաջ հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Ռամին Մեհմանփարաստը:

“Իրանի Իսլամական Հանրապետությունը և Հայաստանը ունեն բարեկամական հարաբերություններ և երկու երկրների իշխանությունները շարունակական կապի մեջ են”,-նշել է Մեհմանփարաստը` ավելացնելով, որ Իրանի նախագահի այցը տեղի կունենա մեկ այլ ժամանակ, որովհետև ավելի շատ ժամանակ է պահանջվում` պատրաստել և ավարտել ստորագրվելիք փաստաթղթերը:

Ահմադինեժադը Հայաստան էր հրավիրվել նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերով: Այցը հետաձգվել էր:

Դիտվել է 1252 անգամ:
Print Friendly

Leave a Reply