Ալեքսանդր Իսկանդարյան. «Հայ-թուրքական հարաբերությունները զարգանում են դինամիկ և նորմալ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 24, 2009 15:59

d5a1d5acd5a5d684d5bdd5a1d5b6d5a4d680-d5abd5bdd5afd5a1d5b6d5a4d5a1d680d5b5d5a1d5b6«Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Թուրքիա պետք է կայանա»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել «Կովկասի»  ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` նշելով, որ հայ-թուրքական հարաբերությունները զարգանում են:

Ըստ նրա` Թուրքիան շահագրգռված է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվի, քանի որ ձգտում է փոխել իր դիրքը տարածաշրջանում` դառնալով առանցքային և ավելի էական նշանակություն ունեցող երկիր:

«Դրան հասնելու համար Թուրքիան, ունենալով իմպերիալիստական անցյալ, պետք է բարելավի հարաբերությունները հարևան երկրների հետ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ ասել է Իսկանդարյանը:

Ըստ փորձագետի, եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դադարեցվի կողմերից որևէ մեկի մեղքով, դա կվնասի միջազգային ասպարեզում այդ երկրի հեղինակությունը:

«Այդ գործընթացը, սակայն, զարգանում է դինամիկ և նորմալ»,- եզրափակել է Իսկանդարյանը:

Դիտվել է 1555 անգամ:
Print Friendly

Leave a Reply