«Աղետ­նե­րի ռիս­կի նվա­զե­ցու­մը եւ լրատ­վու­թյու­նը» թե­մա­յով դասընթաց` լրագրողների մասնակցությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 6, 2011 17:03

Հյո­գո­ի 2005-2015 թթ. գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ծրագ­րի հինգ հա­տուկ նպա­տակ­նե­րից  է    աղետ­նե­րի նվա­զեց­ման կա­րեւ­ո­րու­թյան մա­սին իրա­զե­կու­թյան բարձ­րա­ցու­մը` որով կխ­թան­վի ծրագ­րի իրա­գոր­ծու­մը: Հաշ­վի առ­նե­լով այս փաս­տը` Ար­տա­կարգ իրա­վի­ճակ­նե­րի նա­խա­րա­րու­թյան լրատ­վա­կան քա­ղա­քա­կա­նու­թյունն իրա­գոր­ծող «Ար­տա­կարգ ալիք» լրատ­վա­կան կենտ­րո­նը, տար­բեր ծրագ­րե­րի շր­ջա­նակ­նե­րում,  մշ­տա­պես  դա­սըն­թաց­ներ է անց­կաց­նում  ար­տա­կարգ իրա­վի­ճակ­նե­րը լու­սա­բա­նող լրագ­րող­նե­րի հա­մար:

Հու­նի­սի 2-ին լրատ­վա­մի­ջոց­նե­րի հա­մար տե­ղի ու­նե­ցավ դա­սըն­թաց` «Աղետ­նե­րի ռիս­կի նվա­զե­ցու­մը եւ լրատ­վու­թյու­նը» թե­մա­յով` «Աղետ­նե­րի ռիս­կե­րի նվա­զե­ցու­մը եւ կր­թու­թյու­նը ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում»: Ծրա­գիրն անց­կաց­վում է ՄԱԿ­-ի ման­կա­կան հիմ­նադ­րա­մի հա­յաս­տան­յան գրա­սեն­յա­կի աջակ­ցու­թյամբ եւ եվ­րո­պա­կան  հանձ­նա­ժո­ղո­վի ֆի­նան­սա­վոր­մամբ: Դրա նպա­տակն է աջակ­ցել իշ­խա­նու­թյան մար­մին­նե­րին` Հյո­գո­յի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ծրագ­րի (ՀԳԾ), դրա կր­թա­կան առաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րի պա­հանջ­նե­րը կր­թու­թյան ազ­գա­յին հա­մա­տեքս­տում ներ­կա­յաց­նե­լու գոր­ծում, ինչ­պես նա­եւ աջակ­ցել հա­մայնք­նե­րին եւ կր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րին մշա­կե­լու այն­պի­սի ռազ­մա­վա­րու­թյան­ներ, որոնք հնա­րա­վո­րու­թյուն կտան ավե­լի արդ­յու­նա­վե­տո­րեն պատ­րաստ­վել, նվա­զեց­նել եւ դի­մա­կա­յել աղետ­նե­րին, եւ երե­խա­նե­րի հա­մար ապա­հո­վել ավե­լի անվ­տանգ եւ պաշտ­պա­նո­ղա­կան մի­ջա­վայր:

Ըստ այդմ, ԱԻՆ հա­սա­րա­կայ­նու­թյան հետ կա­պե­րի վար­չու­թյան պետ, «Ար­տա­կարգ ալիք» լրատ­վա­կան կենտ­րո­նի տնօ­րեն Նի­կո­լայ Գրի­գոր­յա­նը լրագ­րող­նե­րին ներ­կա­յաց­րեց Հա­յաս­տա­նին սպառ­նա­ցող ար­տա­կարգ իրա­վի­ճակ­ներն ու դրանց ռիս­կե­րը, լրատ­վու­թյան տեղն ու դե­րը աղետ­նե­րի ռիս­կի նվա­զեց­ման ոլոր­տում, Հյո­գո­յի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ծրա­գիրն ու աղետ­նե­րի ռիս­կի նվա­զեց­ման ՀՀ ազ­գա­յին պլատ­ֆոր­մը` ԱՌ­ՆԱՊ, ԱԻՆ տե­ղե­կատ­վա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, ար­տա­կարգ իրա­վի­ճակ­նե­րում լրատ­վու­թյան սկզ­բունք­ներն ու առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը:

Այդ սկզ­բունք­նե­րից առա­ջինն ու հիմ­նա­կանն է. լրատ­վու­թյունն ար­տա­կարգ իրա­վի­ճակ­նե­րում նման է սնն­դի, այն պետք է տր­վի ժա­մա­նա­կին եւ անհ­րա­ժեշտ քա­նա­կով: Ճիշտ եւ հու­սա­լի տե­ղե­կատ­վու­թյունն աղետ­նե­րի ու ճգ­նա­ժա­մե­րի արդ­յու­նա­վետ կա­ռա­վար­ման անկ­յու­նա­քարն է: Մաս­նա­կից­նե­րին ներ­կա­յաց­վե­ցին իրա­կան օրի­նակ­ներ, երբ ԶԼՄ-­նե­րի սխալ աշ­խա­տան­քը ար­տա­կարգ իրա­վի­ճա­կի դեպ­քում հան­գեց­րել է խու­ճա­պի կամ ավե­լի է մե­ծաց­րել աղե­տի հե­տեւ­անք­նե­րը:

Դա­սըն­թա­ցի ժա­մա­նակ ցու­ցադր­վե­ցին ու­սու­ցո­ղա­կան տե­սա­ֆիլմ-­տե­սա­հո­լո­վակ­ներ, խա­ղարկ­վե­ցին ար­տա­կարգ իրա­վի­ճակ­նե­րի սցե­նար­ներ:

Մաս­նա­կից­նե­րը, որոնք հիմ­նա­կա­նում Հա­յաս­տա­նի մար­զե­րից էին, շր­ջե­ցին նա­եւ «Ար­տա­կարգ ալիք» լրատ­վա­կան կենտ­րո­նում, տե­սան, թե ինչ­պես է ստեղծ­վում «Ար­տա­կարգ թեր­թի» հեր­թա­կան հա­մա­րը: Տե­սան նա­եւ «Ար­տա­կարգ ալիք» հա­ղոր­դաշ­ա­րի հե­ռուս­տա­տա­ղա­վա­րը, հե­տեւ­ե­ցին հե­ռուս­տա­տե­սա­յին նյու­թե­րի պատ­րաստ­ման աշ­խա­տանք­նե­րին:

Մե­լի­նե Մար­տի­րոս­յան, Կա­պա­նի  «Սո­սի» հե­ռուս­տա­ըն­կե­րու­թյուն.

– Եր­բեք խոշ­որ ար­տա­կարգ պա­տա­հար չեմ լու­սա­բա­նել, բայց հս­տակ գի­տակ­ցում եմ, որ  լրագ­րո­ղը միշտ պի­տի պատ­րաստ լի­նի: Լու­սա­բա­նե­լիս պի­տի ինքն էլ խու­ճա­պի չմատն­վի, պի­տի կա­րո­ղա­նա իր աշ­խա­տան­քը լավ կա­տա­րել` մի­ա­ժա­մա­նակ չխան­գա­րե­լով  փր­կա­րար­նե­րի ու ոս­տի­կան­նե­րի աշ­խա­տանք­նե­րին:

Այս գիտելիքներն են, որ այս սեմինարի ընթացքում ստացանք: Ուրախ եմ, որ մասնակցեցի, կուզենայի, որ նման դասընթացներ հաճախ  լինեին:

Արթուր Բարսեղյան, «Քյավառ» հեռուստաընկերություն.

– Սեմինարի գլխավոր նպատակն էր լրագրողներին տեղեկացնել արտակարգ իրավիճակների մասին, որպեսզի հետագայում նրանք կարողանան այդ ինֆորմացիան մատուցել հասարակությանը: Ոլորտը լուսաբանելու նրբությունների,  արտակարգ  իրավիճակների  հետեւանքները վերացնելու եւ դրանցից առաջ կատարվող նախապատրաստական աշխատանքների մասին  շատ ինֆորմացիա ստացա:  Ես ինքս ոչ մի արտակարգ դեպք դեռ չեմ լուսաբանել, բայց գիտեմ, որ սեմինարի ընթաքում ստացած գիտելիքները շատ կօգնեն, երբ այդ պահը գա:

Նունե Հովսեփյան, ԵՊՀ  ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրսի ուսանողուհի.

– Շատ արդյունավետ դասընթաց էր, որովհետեւ  յուրաքանչյուր լրագրողի, առավել եւս ապագա լրագորղի համար  շատ կարեւոր է տեղեկացված լինել, թե ինչպես է պետք լուսաբանել արտակարգ իրավիճակը: Շատ նոր բաներ  սովորեցի: Կուզենայի նաեւ անցնել առաջին օգնության թեմայով դասընթացներ: Օրինակ, ես արդեն 3 տարի է` սովորում եմ լրագրության ֆակուլտետում, բայց մինչեւ այսօր չգիտեի, որ չի կարելի ահաբեկիչների հետ հարցազրույց անել, որովհետեւ այդպիսով փաստորեն տարածում ես նրանց գաղափարները:

Էդվարդ Արզումանյան, «Հրապարակ» թերթի` Լոռու մարզի թղթակից.

– Սեմինարի ընթացքում շատ օգտակար բաներ սովորեցինք: Հայաստանում շատ են աղետների ռիսկերն ու վտանգները,  պետք է կարողանանք դիմակայել դրանց: Որպես լրագրող պիտի ասեմ`  մեզնից էլ է շատ բան կախված: Մի սխալ բառով կարող ենք թյուր ինֆորմացիա տարածել, որը նոր աղետ կարող է դառնալ: Սեմինարի ընթացքում իմացանք, թե ինչ վտանգներ կան, ինչպես են դրանց դիմակայում եւ ինչպես է պետք լուսաբանել, ճիշտ ինֆորմացիա հասցնել: Ես կոնկրետ հենց արտակարգ դեպքեր եմ լուսաբանում` ջրհեղեղ, սողանք, ճանապարհատրանսպորտային պատահարներ: Ու այս դասընթացի ժամանակ շատ նրբություններ սովորեցի: Օրինակ` իմացա, թե արտակարգ  դեպքերի ժամանակ  ինչն է պետք նկարել,  իսկ ինչը` ոչ. ասենք` եթե ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, մենք միշտ ձգտում ենք մեր լեզվով ասած «չալաղաջ» կադրեր անել, բայց  մոռանում ենք, որ այդ կադրը պիտի տեսնի տուժողի կամ մահացածի հարազատը: Էթիկայի առումով շատ բաներ սովորեցի:

 

 

Դիտվել է 1756 անգամ:
Print Friendly

Leave a Reply