Սարկոզին դատապարտել Է Ահմադինեժադի հայտարարությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 4, 2009 16:52
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի հետ կայացած բանակցություններում դատապարտել Է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի արած հայտարարությունները, որոնցում նա ժխտում Է Հոլոքոստի իրողությունը:
Մահմուդ Ահմադինեժադը Հոլոքոստը հեքիաթ էր անվանել եւ ասել էր, որ Իսրայելը պետք է ջնջել քարտեզի վրայից: Իսկ ավելի ուշ` ՄԱԿ-ի՝ ռասիզմի դեմ պայքարին նվիրված կոնֆերանսի ժամանակ Իրանի նախագահն Իսրայելին անվանել էր ռասիստական պետություն:
Նիկոլա Սարկոզիի և Մանուչեհր Մոթաքիի հանդիպումը տևել է ավելի քան մեկ ժամ: Հանդիպմանը մասնակցել Է նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Կուշները:
Սարկոզին հաստատել Է Ֆրանսիայի ցանկությունը` նպաստելու իրանական միջուկային ծրագրի շուրջ «վեցյակի» հետ Իրանի երկխոսությանը:






Facebook
Tweet This
Email This Post
