Ահմադինեժադի այցի հետաձգման իրական պատճառը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 6, 2011 16:30

Ըստ tert.am-ի, “Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան հետաձգվել է, քանի որ հայկական կողմը չէր պատրաստել այն փաստաթղթերը, որոնք պետք է փոխանակվեին այցի ընթացքում։ Այս մասին տեղեկանում ենք իրանական IRNA գործակալությունից”։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը “Անկախ”-ի հետ զրույցում նշեց, որ Հանրապետության նախագահի այցերին առնչվող մանրամասները պետք է ճշտել ՀՀ նախագահի աշխատակազմից:

Իսկ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը հայտնեց, որ “Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան հետաձգվել է: Այն կիրականացվի առավել հարմար ժամկետներում:”

Դիտվել է 1087 անգամ:
Print Friendly

Leave a Reply