Անգլիայում քաչալ ոզնի են գտել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 6, 2011 15:51

6-ամսական քաչալ ոզնուց հրաժարվել  է ողջ ընտանիքը, ցեղակիցները: Այժմ մարդիկ փորձում են փրկել նրան: Միայնակ մերժված կենդանուն գտել են այգում: Անասնաբուժները հետազոտել են  Բետտին ու եզրակացրել, որ  ոզնին առողջ է, միակ թերությունը, նրա ասեղների բացակայությունն է: Այս թերության պատճառով նա կարող է աղվեսի որս դառնալ: Բացի այդ նրան հակացուցված է արևը, քանի որ քաչալության պատճառով  մաշկը, ապա օրգանիզմը լրիվ ջրազրկվում է  ու չորանում: Հետաքրքիր է, որ Բետին ինքն էլ է վախենում մյուս ոզնիներից, որոնք նույնպես  խեղճի տեսքից ահաբեկված մոտ անգամ չեն գալիս:  Երևի Բետտին  երբեք էլ “կյանքի ընկեր” չգտնի, քանի որ ոզնիներն իր նման  քաչալ  չեն ծնվում:

 

Դիտվել է 1999 անգամ:
Print Friendly

Leave a Reply