Իրանը հայտնել է Ահմադինեժադի այցի հետաձգման պատճառը

Պաշտոնական, Օրվա լուր | | June 6, 2011 15:30

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան հետաձգվել է, քանի որ հայկական կողմը չէր պատրաստել այն փաստաթղթերը, որոնք պետք է փոխանակվեին այցի ընթացքում։ Այս մասին տեղեկանում ենք իրանական IRNA գործակալությունից։

Իրանի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ այցը տեղի կունենա այն ժամանակ, երբ որ փաստաթղթերը պատրաստ լինեն։

Իրանի նախագահի երկօրյա այցը Հայաստան նախատեսվում էր հունիսի 6–ին։ Այցի շրջանակում նա պետք է հանդիպեր նախագահ Սերժ Սարգսյանի և այլ պաշտոնատար անձանց հետ։

Tert.am

Դիտվել է 1961 անգամ:
Print Friendly

Leave a Reply