Մայրաքաղաքի բակերը կկահավորվեն նոր մարզագույքով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 6, 2011 15:22

Մայրաքաղաքի բակերի բարեկարգման այս տարվա  ծրագրով 48 բակեր արդեն բարեկարգվել և ժամանակակից խաղահրապարակներով են կահավորվել: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ

ծրագիրը շարունակական է և ՙՓյունիկ՚ բարեգործական հիմնադրամի հետ համատեղ ընթացիկ տարում ևս 50 բակային տարծք էլ կկահավորվի նոր մարզագույքով:

 

Բարեկարգման ծրագրերի շրջանակում, քաղաքապետի կողմից հետևողականության պահանջ է դրվել ասֆալտապատման աշխատանքները սահմանված ժամկետներում կատարելու մասով: Կարեն Կարապետյանը հանձնարարել է առավել ակտիվ աշխատել հատկապես ամռան ամսիներին, երբ երթևեկությունը համամետաբար ավելի պասիվ է:

Զեկուցվել է, որ քաղաքային պանթեոնում արդեն ավարտվել են բարեկարգման աշխատանքները, իսկ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում շարունակվում է սալահատակների, ճեմուղիների վերանորոգման և պատվանդանների ու արձանների բարեկարգման գործընթացը:

 

Սոցիալական բնակարանաշինության ծրագրի շրջանակում զեկուցվել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի,  որոշ վարչական շրջաններ առաջարկություններ են ներկայացրել մի շարք արտադրական տարածքների վերաբերյալ, որոնք կարող են վերակառուցվել որպես բնակելի շենքեր:

Մայրաքաղաքի վթարային շենքերում բնակվող ընտանիքներին նոր բնակարաններով ապահովելու նպատակով, Կարեն Կարապետյանը հանձնարարել է ուսումնասիրել դաշտը, հաշվառել վթարային շենքերը և խնդրի լուծումը ներառել քաղաքապետարանի սոցիալական բնակարանաշինության ծրագրում:

 

Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի աշխատանքների կազմակերպման իրավիճակն ուսումնասիրելու նպատակով յուրաքանչյուր շաբաթ իրականացվող մոնիտորինգի համաձայն, զգալիորեն կրճատվել է հասարակական տրանսպորտում ծխող վարորդների թիվը:  Քաղաքապետը հանձնարարել է շարունակել մոնիտորինգի աշխատանքները:

Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի, զեկուցվել է, որ  հանրային սննդի 30 օբյեկտներ ծխողների և չծխողների համար արդեն առանձնացրել են հատուկ գոտիներ:

Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է, մշտական ստուգայցեր կատարել սննդի օբյեկտներում և տնտեսվարողներին հորդորել, որպեսզի պահպանեն սահմանված անհրաժեշտ նորմը:

 

Քաղաքապետարանի ենթակայության առողջապահական ընկերությունների և համաբուժարանների վերանորոգումն ու բժշկական սարքավորումների արդիականացումը ներդումային ծրագրերով իրականացնելու համատեքստում զեկուցվել է, որ ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ընկերությունն արդեն արձագանքել է քաղաքապետարանի առաջարկին և  քաղաքապետարանի ենթակայության ՙՍուրբ Գրիգոր Նարեկացի՚  ԲԿ-ի Նոր Արեշ պոլիկլինիկայում շուտով կմեկնարկի մասնաշենքի վերանորոգման և տեխնիկական վերազինման ներդրումային ծրագիրը:

 

Անդրադառնալով կանաչ տարածքների ու սիզամարգերի խնամքին, Կարեն Կարապետյանը հանձնարարել է լուրջ ուշադրություն դարձնել ոռոգման աշխատանքներին:

Քաղաքապետը շեշտադրել է գույքահարկի և հողի հարկի գծով հարկային պարտավորությունների մարումն ավելի արդյունավետ կազմակերպելու հարցը:  Գույքահարկի և հողի հարկի բազային տվյալները ճշտելու և գնահատական տալու նպատակով, Կարեն Կարապետյանը հանձնարարել է կազմակերպել քննարկում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

 

Դիտվել է 855 անգամ:
Print Friendly

Leave a Reply