20-ամյա աղջիկը մնացել էր քնած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 6, 2011 14:41
Հունիսի 6-ին`ժամը 05.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի 1-ին շենքի թիվ 105 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկները):
Ազգականների և ոստիկանների ներկայությամբ փրկարաները բացել են բնակարանի դուռը: Բնակարանում քնած վիճակում հայտնաբերվել է 1991թ.-ին ծնված Ալիսա Կախիչենկոն:






Facebook
Tweet This
Email This Post
