Ջրամբարում գտել են 72-ամյա կնոջ դի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հունիսի 6, 2011 14:35
Հունիսի 4-ին՝ժամը 12.50-ին ստացված տեղեկատվության համաձայն, Կոտայքի մարզում՝ «Գյումուշ» ՀԷԿ-ի ջրամբարում հայտնաբերվել է դիակ և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարների ուժերով ջրամբարից դուրս է բերվել Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ, 1939թ.-ին ծնված Ժենիկ Սաֆարյանի դին և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:
Դիտվել է 1057 անգամ:





Facebook
Tweet This