Ավտովթար Գայի պողոտայում. 6 մարդ հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 6, 2011 14:33

Հունիսի 4-ին`ժամը 07.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ հունիսի    3-ին ժամը 23.00-ի սահմաններում Արագածոտնի մարզում՝ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռևս չպարզված հանգամանքներում ՛՛ՎԱԶ-2107՛՛ մակնիշի 21 ՕՕ 530 պետհամարանիշի ավ­տո­մե­քենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և բախվել ճամփեզրի էլ.սյանը, ինչի հե­տևան­քով վարորդ,1988թ.-ին ծնված Հայ­­կազ Մարությանը և ուղևոր,1993թ.-ին ծնված Սպարտակ Մարությանը տար­­բեր աստիճանի մարմնա­կան վնասվածքներով հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի հիվանդանոց, այնու­հետև տեղա­փոխ­­վել Երևան քաղաքի ՛՛Արմենիա՛՛ բժշկական կենտրոն:  Հ.Մարությանը, ստանալով առա­ջին բուժ­օգ­նու­թյուն, դուրս է գրվել, իսկ Ս.Մարությանի առողջական վիճակը բժիշկների կողմից գնա­հա­տվել է միջին ծան­րության:

Հունիսի 5-ին  ՝ժամը 00.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողո­տայում գտնվող Հայկ Նահապետի արձանի հարակից տարածքում վթարված ավտոմեքենայում հնարավոր է հրդեհ բռնկվի:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են ՛՛Մերսեդես-124՛՛մակնիշի 26 ՕՏ 122 պետհամարանիշի և ՛՛ՎԱԶ-2107՛՛ մակնիշի 61 ՕՕ 997 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ՛՛Մերսեդես-124՛՛ մակնիշի ավտոմեքենայի վարորդ,1990թ.-ին ծնված Ղարիբ Մանուկյանը, ՛՛ՎԱԶ-2107՛՛ մակնիշի ավտոմեքենայի վարորդ.1983թ.-ին ծնված Գևորգ Միրաքյանը  և ավտոմեքենաների ուղևորներ՝1962թ.-ին ծնված Սամվել Գևորգյանը,1991թ.-ին ծնված Կարեն Կարապետյանը, 1984թ.-ին ծնված Միքայել Մանասերյանը և 1989թ.-ին ծնված Արա Ենգոյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչև հրշեջ-փրկարարների ժամանելը տեղափոխվել Երևան քաղաքի ՛՛Սուրբ Գրիգոր Լուսավորիչ՛՛ բժշկական կենտրոն:  Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Նույն օրը՝ժամը 08.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ հունիսի 4-ին ժամը 20.00-ի սահմաններում Արարատի մարզի  Հովտաշեն գյուղի հարակից տարածքում (Երևան-Երասխ ավտոճանապարհ) դեռևս չպարզված հանգամանքներում ՛՛Տոյոտա Պրադո՛՛ մակնիշի 06 ՍԼ 044 պետհամարանիշի  ավտոմեքենան դուրս է եկել  ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, որի հետևանքով վարորդը` Կոտայքի մարզի Բջնի գյուղի բնակիչ,1977թ.-ին ծնված Արթուր Աբրահամյանը  տեղում մահացել է: Նույն օրը՝ժամը 12.45-ին դեռևս չպարզված հանգամանքներում Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 80-րդ կմ-ում ՛՛ԳԱԶ 24՛՛ մակնիշի ՏՏ 1171 պետհամարանիշի  ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին,ինչի հետևանքով  ավտոմեքենայի վարորդ,1986թ.-ին ծնված Հայկ Մինասյանը  և ուղևոր,1984թ.-ին ծնված Շահեն Մինասյանը  ստացել են  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել  Սևան քաղաքի հիվանդանոց:  Տուժածների առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար:

 

Դիտվել է 1612 անգամ:
Print Friendly

Leave a Reply