Հրազդան գետում գտել են ռեստորանի պահակի դին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 6, 2011 14:08
Հունիսի 3-ին՝ժամը 14.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքում` Հրազդան գետում (Հրազդանի կիրճ, «Մոնտե Քրիստո» ռեստորանի հարակից տարածք), հայտնաբերվել է դիակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարների ուժերով գետից դիակը դուրս է բերվել և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: Նախնական տվյալներով զոհվածը մոտ 2 շաբաթ առաջ կորած «Մոնտե Քրիստո» ռեստորանի պահակն է. 40-42 տարեկան, Արսեն անունով, ազգանունը չի հաջողվել պարզել:






Facebook
Tweet This
Email This Post
