Սերբ տղամարդ մոդելը հայտնվել է աշխարհի ամենասեքսուալ կանանց հարյուրյակում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 6, 2011 14:08
19-ամյա սերբ մոդել Անդրեյ Պեջիչը հայտնվել է աշխարհի ամենասեքսուալ կանանց ցուցակում: Նա առաջ է անցել Լեդի Գագայից ու հայտնվել է FHM ամսագրի հրապարակած ցանկի 98-րդ տեղում: Երիտասարդը, որ իրոք շատ նման է կնոջ, ցուցակում հայտնվել է ընթերցողների քվեարկության արդյունքում: Խմբագրությունում սխալը նկատել են ու հրատարակության նոր վարկածում այն չի կրկնվի: Այդուհանդերձ ամսագրի կայքում նրա անունը կմնա` խմբագրության ներողության հայցով:
Երևում է, որ երիտասարդը դեմ չէ դրան: Նա մասնակցում է թե կանանց, թե տղամարդկանց նորաձև հագուստի ցուցադրություններին:






Facebook
Tweet This
Email This Post
