Հրդեհներ խոտածածկ տարածքներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 6, 2011 14:06
Հունիսի 3-ին՝ժամը 12.26-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի հարակից տարածքում ( Իսակովի արձանի հարակից հատված): Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.55-ին, մարվել` 12.56-ին: Այրվել է 1000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:
Նույն օրը՝ժամը 12.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 28 շենքի հարակից տարածքում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.31-ին, մարվել`12.33-ին:
«ՈՒԱԶ» մակնիշի ՏՏ 13-22 պետհամարանիշ միկրոավտոբուսում այրվել է 4 նստատեղ, ցուցիչների վահանակ, էլ.մալուխներ, վնասվել է դիմապակին: Նույն օրը՝ժամը 12.46-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Էջմիածնի հին խճուղու հարակից տարածքում (Իսակովի արձանի հարակից հատված): Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.05-ին, մարվել` 13.16-ին: Այրվել է 1000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:
Հունիսի 4-ին՝ժամը 15.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.17-ին, մարվել` 16.21-ին: Այրվել է խոտածածկ տարածք` 500 քմ մակերեսով:






Facebook
Tweet This
Email This Post
